ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ի՞նչ ստացավ Երևանի «հպարտ» քաղաքացին 2024-ին»․ Աննա Ավետիսյան
13:48, 02.11.2024 | mamul.am
1215 | 0

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչ ստացավ Երևանի «հպարտ» քաղաքացին 2024-ին
• գույքահարկի բարձրացված արժեք,
• կարմիր կետագծերի տասներեք անգամ բարձրացված արժեք,
• խցանումներ, խցանումներ, ամեն օր խցանումներ,
• չբարեկարգված տրանսպորտային համակարգ ու իրար վրա շնչելով, մի կերպ, խցկված տուն հասնելու մեծ հույս,
• աղբի մեջ ողողված քաղաք,
• բազմաթիվ հասցեների կոյուղատար համակարգի խափանման արդյունքում` գարշահոտություն ու հակասանիտարահիգիենիկ միջավայր,
• շատ անսպասելի անձրևի պատճառով` երբեմն փոքր, միջին և մեծ լճեր,
• շին թույլտվությունների հիթ շքերթներ,
• հարկատուների վճարներից առաջացած քաղաքային բյուջեի չարդարացված ու չափազանցված ծախսեր։
Բայց կարևորը հարկերը պարտաճանաչ վճարի ու աննդհատ նյարդայնացի, աննդհատ նյարդայնացի, բայց հարկերը վճարի»։

Աղբյուրը` Աննա Ավետիսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին