Թել Ավիվը և Վաշինգթոնը լուրջ պատասխան կստանան Իրանի դեմ իրենց գործողությունների համար, այս մասին հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, փոխանցում է ICANA-ն։
«Թշնամիները՝ լինի դա Իսրայելի ռեժիմը, թե ԱՄՆ-ն, անպայման կստանան ջախջախիչ պատասխան այն ամենի համար, ինչ նրանք անում են Իրանի, մեր ժողովրդի և դիմադրության ճակատի նկատմամբ»,- ասել է նա։
Անցյալ շաբաթ իսրայելական բանակը հարվածներ էր հասցրել Իրանում ռազմական օբյեկտներին։