ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Սա կառավարման տոտալ ֆիասկո է»․ Քրիստինա Վարդանյան
15:36, 02.11.2024 | mamul.am
2493 | 0

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Լսեցի քաղաքային իշխանութրան անդրադարձը մետրոյի կոլափսին։ Սա կառավարման տոտալ ֆիասկո է, բայց չկա ինքնաքննադատում, հակառակը, իշխանության զուգահեռ իրականության մեջ, ձյունը «ֆեյսբուքում էր», «ոջլոտ» ծառերը «փայլուն» փոխարինվեցին «գեղազարդ» օտարածիններով, որոնք «արդեն հատվածների բարձրության են», Երևանում օդի աղտոտումը «լեգենդ է» (երեկոյան 117 չափիչ սարքերից 116-ը ֆիքսել են փոշու բարձր մակարդակ), մետրոյում մարդկանց առողջության հաշվին ներդրված «բարեփոխման» ծրագրի արդյունքում, առաջացան հսկայական կուտակումներ, որոնց միջոցով՝ ըստ քաղաքապետի, «վերհանում են խնդիրներն ու բացերը» (սովորաբար, փորձագետները, մասնագետները նախապես դրանք կանխատեսում և չեզոքացնում են՝ գրագետ լուծումներով), երկու ժամ տևող անձրևներն էլ «աննախադեպ» են Երևանի պատմության մեջ… Հայցեք երևանցիների ներողամտությունը, քանզի կառավարում եք նրանց առողջության, կյանքի և հարկերի հաշվին… Ասում ենք, ԳՆԱՑԵՔ…»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին