Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մինչև 20 տարեկան աղջիկների պայքարում +87 կգ քաշային Ջուլիետա Ավանեսյանը երկամարտի 235 կգ արդյունքով դարձավ հաղթող: Նա մարզիչների հետ միասին անչափ հետաքրքիր տակտիկական պայքարում առավելության հասավ իր գլխավոր մրցակցի՝ թուրք Ֆաթմագյուլ Սևիկի նկատմամբ՝ վերջինին գերազանցելով ամբողջ վեց կիլոգրամով: Պոկում և հրում վարժություններում ևս Ավանեսյանն արժանացել է փոքր ոսկե մեդալների: |
Բաժանորդագրվել լրահոսին