ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Ռուս զինվորականները հասել են Կուրախովկայի ջրամբարի ափ. Bild
21:24, 02.11.2024 | mamul.am
4087 | 0

Ռուս զինվորականներն ավարտել են Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կուրախովկա գյուղի մոտ կիսակաթսայի գրավումը և հասել Կուրախովկայի ջրամբարի ափ։ Այս մասին հայտնում է Bild-ի` բաց տվյալների վերլուծության փորձագետ Ջուլիան Ռոպկեն։

Նրա խոսքով՝ հոկտեմբերի սկզբին ռուսական զորքերը բեկում մտցրին Մարինկայի հատվածից և հասան Կուրախովսկոե ջրամբարի ափ։ Հյուսիսում գրավվեց Ուկրաինսկ քաղաքը՝ ստեղծելով Կուրախովկա գյուղի կենտրոնով կիսակաթսան, որն այժմ ամբողջությամբ վերահսկվում է ռուսական զորքերի կողմից։

Ռեպկեն նշում է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում ռուսական զորքերը գրավել են վեց գյուղ և մոտ 50 քառ. կմ տարածք։ Միաժամանակ, ռուսական բանակը հարավ-արևմուտքից՝ Ուգլեդարի ուղղությամբ, առաջ է շարժվում դեպի Կուրախովսկայի ջրամբար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին