Ռուս զինվորականներն ավարտել են Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կուրախովկա գյուղի մոտ կիսակաթսայի գրավումը և հասել Կուրախովկայի ջրամբարի ափ։ Այս մասին հայտնում է Bild-ի` բաց տվյալների վերլուծության փորձագետ Ջուլիան Ռոպկեն։ Նրա խոսքով՝ հոկտեմբերի սկզբին ռուսական զորքերը բեկում մտցրին Մարինկայի հատվածից և հասան Կուրախովսկոե ջրամբարի ափ։ Հյուսիսում գրավվեց Ուկրաինսկ քաղաքը՝ ստեղծելով Կուրախովկա գյուղի կենտրոնով կիսակաթսան, որն այժմ ամբողջությամբ վերահսկվում է ռուսական զորքերի կողմից։ Ռեպկեն նշում է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում ռուսական զորքերը գրավել են վեց գյուղ և մոտ 50 քառ. կմ տարածք։ Միաժամանակ, ռուսական բանակը հարավ-արևմուտքից՝ Ուգլեդարի ուղղությամբ, առաջ է շարժվում դեպի Կուրախովսկայի ջրամբար։ |
Բաժանորդագրվել լրահոսին