«Շերամի 81 հասցեի կոյուղատար համակարգի խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում». Աննա Ավետիսյան
22:42, 02.11.2024 | mamul.am
912 |
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Մայր Հայաստան» խմբակցությանն են դիմել Շերամի 81 հասցեի բնակիչները: Կոյուղատար համակարգի խնդիրը այդպես էլ լուծում չի ստանում։ Քաղաքացիների ահազանգերը պատկան մարմինների կողմից մնում են անարձագանք։ Այս իշխանության մոտ մեծ-մեծ խոսելն ու սեփական և յուրայինների կոմֆորտ միջավայր ստեղծելն է լավ ստացվում»։ |