Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 109 կգ քաշային Գարիկ Կարապետյանը երկամարտի 402 կգ արդյունքով (182+220 կգ) ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ավարտին մոտեցող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Պոկում և հրում վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին: |
Բաժանորդագրվել լրահոսին