ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Թրամփն Արամ Ա կաթողիկոսի հետ հեռախոսազրույցում իր զորակցությունն է հայտնել արցախահայությանը
00:48, 03.11.2024 | mamul.am
2258 | 2

Նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսակապ է հաստատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ։ Այս մասին ասված է կաթողիկոսության հաղորդագրության մեջ։

«Նախագահ Թրամփը բարձր է գնահատել Նորին Սրբություն Արամ Առաջինի առաջնորդությունը, ով վերջերս ավարտեց շրջագայությունը Միացյալ Նահանգներում, և վերահաստատել իր աջակցությունն արցախահայությանը և հավատարմությունը տարածաշրջանում խաղաղությանը։

Նա նաև բարձր է գնահատել ամերիկահայ համայնքը որպես ուժեղ, խելացի և դինամիկ։
Ի պատասխան՝ Արամ Ա Վեհափառ Հայրապետը երախտագիտություն է հայտնել պարոն Թրամփին հայ ժողովրդին սատարելու հրապարակային հայտարարության համար և ընդգծել ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդության կենսական նշանակությունն այս կրիտիկական պահին։

Նորին Սրբությունը մեծ հույս հայտնել, որ նոր վարչակազմի գալուստով Միացյալ Նահանգները լրջորեն կանդրադառնա արցախյան հիմնախնդրին, հատկապես Արցախի հայերի վերադարձի իրավունքի, անվտանգության և կարգավիճակի միջազգային երաշխիքների, ինչպես նաև էթնիկ զտումների պատասխանատվության ապահովման վերաբերյալ։ Բացի այդ, Նորին Սրբությունը հույս է հայտնել նոր վարչակազմի օրոք հայաստանյան ակտիվ ներկայացուցչության և Հայ Առաքելական Եկեղեցու Ամերիկայի Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հետ բաց երկխոսության անհրաժեշտության մասին»,- ասվում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարության մեջ։

Աղբյուրը` Cilicia TV
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին