ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Բուդապեշտում արցախցի երեխաները ծեծկռտուքի մեջ են հայտնվել». Ռաֆայել Մարտիրոսյան
01:00, 03.11.2024 | mamul.am
3777 | 0

Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղի 12 և 14 տարեկան տարբեր դասարաններում սովորողներին, նույն դասարանի աշակերտների կողմից ենթարկվել են հոգեբանական բռնությունների,հունգարերենին վատ տիրապետելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը:

«Դասաժամերից հետո, տարբեր դասարաններում սովորող Արցախցի աշակերտները,իրենց դասարանի բոլոր տղաներին ( շուրջ 14 աշակերտների) ինչպես ասում են լավ «դաս» են տվել։ Արդյունքում հայտնվել են ոստիկանությունում, զրկվել ուսումից, իսկ ծնողները ենթարկվել են տուգանքի։ Բուդապեշտի դատարանը քննելով ծնողների բողոքը, քաղաքապետարանի որոշումը անօրինական է ճանաչել։ Արցախցի երեխաներին աջակցել են ազգությամբ ուկրաինիացի աղջիկները»,- գրել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին