Նոյեմբերի 1-ից MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը: Երևանցիները բողոքում են՝ 100 դրամանոց դժվար է ճարվում, QR կոդ հատկապես տարեցները չունեն: «Ոնց կարելի է ժողովրդին սենց քաշել»,- ասում են քաղաքացիները։ «Քաղաքային ոչ լեգետիմ 9%~ոց «իշխանության» որդեգրած միակ ուղին՝ քաղաքացիներին դնել նոր ֆինանսական բեռի տակ։ |
Բաժանորդագրվել լրահոսին