«Անկախությունը բարձրագույն արժեք է ու դա բառերով չէ։ Այս կապիտուլյանտներն էլ են խոսում անկախության մասին, բայց որևէ մեկն այդքան հարված չի հասցրել մեր անկախությանը, ազգային արժեքներին, ինչքան Նիկոլ Փաշինյանի ռեժիմը»,- հայ քաղաքական, պետական գործիչ, ՀՀԿ հիմնադիր-նախագահ Աշոտ Նավասարդյանի հիշատակի օրը, լրագրողների հետ զրույցում, ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր պետություն չի կարող չունենալ ազգային նկարագիր, գրոշ չարժե այն պետությունը, որը հրաժարվում է ազգային նկարագրից։ |
Բաժանորդագրվել լրահոսին