ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«1997-1998-ին ՀՀ-ում կատարված պետական դավաճանության մասին»․ Թաթուլ Հակոբյան
16:36, 03.11.2024 | mamul.am
3057 | 5

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «1997-1998 թվականներին Հայաստանում կատարված պետական դավաճանության՝ ռազմապետական հեղաշրջման մասին գրելիս չափազանց կարևոր երկու հանգամանք կա, որ այսօր շատերը չեն հիշում կամ պարզապես չեն ուզում հիշել.
Առաջին. եթե 2015-ից մինչև աղետալի պատերազմն ու Արցախի հայաթափումը Ռուսաստանը Հայաստանին ուղղակի կամ անուղղակի առաջարկում էր հինգ-վեց շրջանները վերադարձնել Ադրբեջանին, հակամարտության գոտի մտցնել ռուս խաղաղապահներ, ապա 1990-ական թվականներին Ռուսաստանը ոգևորված չէր ղարաբաղյան կարգավորմամբ և շրջանները Ադրբեջանին վերադարձնելու հեռանկարով, քանի որ հակամարտության գոտի էին մտնելու ԵԱՀԿ բազմազգ ուժեր, որոնց կազմում չէին լինելու ռուսներ:
Երկրորդ. Կարգավորման հարցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չուներ Ռուսաստանի հստակ, միանշանակ և անվարապահ աջակցությունը: Ահա այս պայմաններում էր, որ հանցավոր խմբավորումը, որ ռուսական վերահսկողության տակ էր, գնաց նման արկածախնդրության և վիժեցրեց Արցախը հայկական պահելու հնարավորությունը:
Այլ խոսքով՝ եթե 2010-ական թվականներից Ռուսաստանի կայսրեական շահը պահանջում էր Ադրբեջանի հետ ավելի սերտ գործակցություն և հինգ-վեց շրջանների վերադարձ, ապա 1990-ական թվականներին Ռուսաստանի շահերից չէր բխում հինգ-վեց շրջանների վերադարձն ու կարգավորումը, քանի որ տարածաշրջան էին մտնում ԵԱՀԿ բազմազգ ուժեր, որոնց հակակշռելու համար Մոսկվան այն տարիներին չուներ բավարար ռեսուրսներ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին