Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:10-ի սահմաններում «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 57 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշին, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց՝ բախվելով հողաթմբերին ու քարերին։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղից էլ շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վթարի ենթարկվածները մասնակցում էին հարսանեկան արարողության․ հարսանիքը նկարահանողներն են եղել։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |
Բաժանորդագրվել լրահոսին