ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ»․ Լևոն Ազիզյան
16:06, 03.11.2024 | mamul.am
2471 | 0

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով․ «Օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ հոկտեմբերի վերջի դրությամբ Ճապոնիայի ամենաբարձր կետի՝ Ֆուձիյամա (3776մ) լեռան գագաթը ձնով չի ծածկվել։ Գագաթին ձյունը հալվում է ամռանը, բայց սովորաբար հոկտեմբերի սկզբին, երբ ջերմաստիճանը սկսում է նվազել ձյան ծածկ է ձևավորվ: Միջինում, հրաբխի վրա «ձյան գլխարկը» սկսում է ձևավորվել հոկտեմբերի 2-ին, 2023 թվականին առաջին անգամ ձյունը տեղացել է հոկտեմբերի 5-ին: Այժմ սուրբ լեռան շքեղ լանջերը դեռ առանց սպիտակ ծածկի են։ Սա չի նկատվել օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության՝ 130 տարվա ընթացքում։ Նախկին ռեկորդները գրանցվել են հոկտեմբերի 26-ին՝ սկզբում 1955-ին, ապա 2016-ին։
Տեղի օդերևութաբանների տվյալներով՝ իրենց երկրում ամառը անսովոր շոգ է եղել՝ բարձր ջերմաստիճանները պահպանվել են մինչև սեպտեմբեր՝ կանխելով սառը օդի ներթափանցումը։ 2024 թվականի հունիսից օգոստոս միջին ջերմաստիճանը 1,76°-ով բարձր է եղել 1991-2020թթ ժամանակահատվածի միջին ջերմաստիճանից։ Փորձագետները անոմալիան կապում են կլիմայի գլոբալ փոփոխության հետ: 2024 թվականի շոգ ամառը, որը Ճապոնիան ապրեց աշխարհի շատ երկրների հետ մեկտեղ, ուղղակիորեն ազդել է ձմռան ուշ գալու վրա»։

Աղբյուրը` Լևոն Ազիզյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին