Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով․ «Օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ հոկտեմբերի վերջի դրությամբ Ճապոնիայի ամենաբարձր կետի՝ Ֆուձիյամա (3776մ) լեռան գագաթը ձնով չի ծածկվել։ Գագաթին ձյունը հալվում է ամռանը, բայց սովորաբար հոկտեմբերի սկզբին, երբ ջերմաստիճանը սկսում է նվազել ձյան ծածկ է ձևավորվ: Միջինում, հրաբխի վրա «ձյան գլխարկը» սկսում է ձևավորվել հոկտեմբերի 2-ին, 2023 թվականին առաջին անգամ ձյունը տեղացել է հոկտեմբերի 5-ին: Այժմ սուրբ լեռան շքեղ լանջերը դեռ առանց սպիտակ ծածկի են։ Սա չի նկատվել օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության՝ 130 տարվա ընթացքում։ Նախկին ռեկորդները գրանցվել են հոկտեմբերի 26-ին՝ սկզբում 1955-ին, ապա 2016-ին։ |
Բաժանորդագրվել լրահոսին