Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Պետրոս Պետրոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր: Պետրոս Պետրոսյանը պոկում վարժությունում բարձրացնելով 166 կգ` այս ձևում երրորդն էր, իսկ հրում վարժությունում` 218 կգ-ով առաջինը: Երկամարտի 384 կգ արդյունքով Պետրոս Պետրոսյանը դարձավ երիտասարդական ԵԱ-ի ոսկե մեդալակիր: |
Բաժանորդագրվել լրահոսին