«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Երևանյան սուպերմարկետներից մեկում, մոտ 65-70 տարեկան մի կին վճարում կատարելուց հետո աշխատակցին խնդրեց, որ գոնե մեկ-երկու 100 դրամանոց տա, սակայն աշխատակիցը պատասխանեց, որ չկա։ Կինն սկսեց բողոքել, թե ինչպես է տուն գնալու, տրանսպորտում միայն 100 դրամանոց մետաղադրամներ են վերցնում, հետո տխուր դուրս եկավ` հույս հայտնելով, որ գուցե կհասկանան, մի բան կանեն, այլ մետաղադրամներով էլ կլինի վճարել։ |
Բաժանորդագրվել լրահոսին