ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ուրախ կլինեմ, եթե Իլհամի որդի Հեյդարը դառնա Ադրբեջանի նախագահ». Նաիրի Հոխիկյան
22:18, 03.11.2024 | mamul.am
7575 | 1

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «Վերջին ամիսներին Իլհամ Ալիևն ավելի ու ավելի հաճախ է իր որդուն ցուցադրության հանում տարբեր միջոցառումների ժամանակ՝ նրա համար անթաքույց տեղ պատրաստելով ապագա իշխանական աթոռի համար։
Ակնհայտ է, որ Իլհամը իր որդի Հեյդարին տանում է այն ճանապարհով, ինչով իրեն տարավ իր հայր Հեյդարը։ Հետաքրքիր շրջապտույտ է ստացվում։
Չզարմանաք, եթե ասեմ, որ դրա համար ես ուրախ եմ, նույնիսկ շատ ուրախ եմ, ավելի ուրախ կլինեմ, եթե Իլհամի որդի Հեյդարը առաջիկա տարիներին դառնա Ադրբեջանի նախագահ։
Ասեմ ինչու։
Նախ՝ այդ տղան աչքի է ընկնում իր ոչ ադեկվատ պահվածքով, հետևաբար երկրի ղեկավարի աթոռին իսկական նվեր կլինի Հայաստանի համար, ինչպես Նիկոլը նվեր է Ադրբեջանի համար։
Ապա՝ կրտսեր Հեյդար Ալիևը չափազանց ինքնավստահ և անգամ երես առած է Ալիևների հարստության վրա, իսկ այդպիսի մարդը երկրի կործանման լավագույն ճանապարհն է։ Պատկերացրեք, Աշոտիկը դառնա Հայաստանի վարչապետ։
1994-ին Հայաստանը հաղթեց Ադրբեջանին և ստիպեց ավագ Հեյդար Ալիևին՝ ստորագրել հրադադարի փաստաթուղթ՝ Արցախի ինքնորոշմամբ։
2035-ին Հայաստանը կհաղթի Ադրբեջանին և կստիպի կրտսեր Հեյդար Ալիևին՝ ստորագրել պարտության փաստաթուղթ՝ Արցախի ամբողջական միավորմամբ մայր Հայաստանի հետ։
Ամեն լավ բան առջևում է, մեզ միայն համբերատար պատրաստվել է պետք»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին