ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Հատելով ժամանակ և տարածություն». Երվանդ Քոչար -125
01:06, 04.11.2024 | mamul.am
1575 | 0

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Երվանդ Քոչարի աշխատանքների ցուցադրություն, որում համապարփակ ներկայացված է արվեստագետի ստեղծագործական ուղին` ընդգրկելով տարբեր տարիների նրա գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ ու տարածական երկեր:
Ցուցահանդեսի առանցքում Քոչարի կյանքի կարևորագույն քաղաքներն են` Թիֆլիս, Փարիզ, Երևան: Առանձին սրահներով ներկայացված են նկարչի թիֆլիսյան շրջանի գեղարվեստական առաջին քայլերն ազդարարող, մասնագիտական զարգացումներն ու ձեռքբերումներն ամփոփող բազմաժանր ստեղծագործությունները: Փարիզյան շրջանի սրահներից մեկում ցուցադրված են վարպետի՝ եվրոպական ավանգարդի լավագույն ավանդույթներով ստեղծած կտավները, մյուսում՝ անիմացիոն էֆեկտներով հագեցած միջավայրում, գյուտարար Քոչարի՝ համաշխարհային արվեստում աննախադեպ երևույթ համարվող տարածական գեղանկարները: 1936-ից հայրենադարձ նկարչի երևանյան շրջանը նշանավորվում է գործունեության բազմակողմանիությամբ՝ քանդակի և գրաֆիկայի բնագավառներում պլաստիկական նոր ձևերի մոնումենտալ հնչողությամբ և էպիկական շնչով, գեղանկարչական նոր ներկանյութի` մոմաներկի հեղինակային գյուտով:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի ազգային պատկերասրահի, Երվանդ Քոչարի թանգարանի և ընտանիքի համագործակցությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին