Մոլդովայի գործող նախագահ, նախագահի թեկնածու Մայա Սանդուն նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առաջատարն է՝ հավաքելով ձայների 55,22%-ը: Նախկին գլխավոր դատախազ, ընդդիմադիր թեկնածու Ալեքսանդր Ստոյանոգլոն ունի 44,78%, հաղորդում է ԿԸՀ-ն՝ ընտրատեղամասերի արձանագրությունների 99,46%-ը մշակելուց հետո: «Մոլդովա, այսօր դու հաղթել ես։ Միասին ցույց տվեցինք մեր միասնության, ժողովրդավարության և արժանապատիվ ապագայի նկատմամբ նվիրվածությունը»,- ասել է Սանդուն: |
Բաժանորդագրվել լրահոսին