ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Հայկական «քաղաքական դաշտի» 99%-ը քաղաքականապես ռուս է»․ Սուրեն Սահակյան
17:18, 04.11.2024 | mamul.am
1248 | 1

Հասարակական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մոլդովայում ու Վրաստանում ընտրությունների արդյունքները ևս մի ցուցիչ են, որ 2022թ-ի փետրվարից հետո Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում ոչ թե թուլացել ա (ոնց փորձում են ներկայացնել «Նիկոլի հետ արևմուտք գնացողները»), այլ ուժեղացել։ Մոլդովայում, որն արդեն իսկ ԵՄ անդամության թեկնածու ա, ԵՄ անդամակցության ուղին հաստատելու համար հանրաքվեի արդյունքները ցույց են տալիս, որ հետխորհրդային հանրությունները դեռ պատրաստ չեն դրան։ Նույնը՝ Վրաստանում։ «Վրացական երազանքը», ըստ իս, պրոռուսական ուժ չի, բայց ամեն ինչ արեց, որ այդպիսին երևա՝ ընտրության հիմքում դնելով Ռուսաստանի հետ երևակայական պատերազմի հեռանկարի վախը։ Այնուամենայնիվ, նույնիսկ էդ համոզմունքով ու բողոքի մեծ ալիքի պայմաններում խայտառակ պարտության մատնեց ընդդիմադիրներին։
Հայկական «քաղաքական դաշտի» 99 տոկոսը, այդ թվում՝ ՔՊ-ն՝ ուղն ու ծուծով, մշակույթով, քաղաքականապես ռուս են։ Երբ նրանց ընտրության հերթը հասավ, մեծ սիրով, վազելով Հայաստանը գեղեցիկ ժապավենով փաթաթած հասցնելու են Մոսկվա։ Ու բոլորը, ովքեր էսօր Նիկոլին ատամներով պահում են, որովհետև ուզում են «Նիկոլի հետ արևմուտք գնալ» կամ դա արդարացնելու են՝ հերթական անգամ որպես մանթրա կրկնելով, թե «դե խեղճ Նիկոլն ինչ աներ…», կա՛մ էլ զարթնելու են «եվրոպական» լոթարինգյան քնից, բայց արդեն ուշացած։ Որպես չոր մնացորդ նրանց կմնա թուլացած, ՌԴ ամորձիներում տեղավորված, ավտորիտար կառավարման ավանդույթները իդեալի հասցրած, միջազգային հանրությանը խաբելու պատճառով մերժված Հայաստան։
Նիկոլի կառավարման պայմաններում միակ հնարավոր տարբերակը, որ Հայաստանը դրան չհասնի էն ա, որ Մոսկվան դա չուզենա ու շարունակի Հայաստանի հաշվին Ալիևի հետ ընկերություն անել։ Իսկ դա կանխարգելելու համար էսօրվա Հայաստանի քաղաքականությունը, մեղմ ասած, ադեկվատ չի։ Բավարար ա հիշել Գուրգեն Արսենյանին՝ որպես ՌԴ-ում ՀՀ դեսպան։ Էդ պարագայում ոնց որ Ռուսաստանը երկու դեսպան ունենա ու ոչ մեկը, որ գոնե պետական ստորին մակարդակում ՀՀ շահերը կսպասարկի։ Այլ կերպ՝ էն, որ հիմա Հայաստանը ռուսական չի համարվում, դա միայն ու միայն Մոսկվայի ընտրությունն ա։
Մի խոսքով՝ քանի Նիկոլը կա, Հայաստանը երբեք չի դադարելու ռուսական լինել։ Ինչպես դասականը կասեր՝ «ուշքի եկեք» ու մի աջակցեք նրան, ով ներսում բոլորին «հաղթելուց» հետո, իր ավտորիտար համակարգի ուժը ռուսական դիրքերից ու ավանդույթներով ուղղելու ա ձեզ ճնշելուն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին