Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Անհամբեր սպասելու եմ օրական 60 մլն դրամ հավաքագրված գումարը տեսնելուն․․․ Որն այդպես էլ չի լինի Ձեր բարեփոխումների արդյունքում:
Հ.Գ. Նկարում Երևանի քաղաքապետարանի և «Թել-Սել» ՓԲԸ 2022 թվականի հունվարի 4-ին կնքած պայմանագրի 2.1.3 կետն է, որտեղ քաղաքապետարանը օրական միջին 600 000 ուղևորների փաստն է արձանագրում:
1․ Սուրեն Գրիգորյան, 2022 թվականից քաղաքապետարանի կողմից հրապարակած թվերով տարեկան պետք է հավաքագրվեր 60 մլն դրամ *365 օր= 21 մլրդ 300 մլն դրամ, բայց հավաքագրվել է մաքսիմում 6,7 մլրդ:
2․ Չմոռանանք, որ Երևանի քաղաքապետարանի և «Թել-Սել» ՓԲԸ 2022 թվականի հունվարի 4-ին կնքած պայմանագիրը անօրինակ է և չէր կարող կնքվել:
3․ Տղե՛րք, բանկային քարտերով ինչո՞ւ չեմ կարողանում վճարել (նույնիսկ այդ խայտառակ պայմանագրով էլ արդեն պետք է լիներ դա):
4․ Այդպես էլ չընդունեցի 600 000 թիվը և չհասկացա ՔՊ-ական պաշտոնյաները որտեղից են այն գտել:
5․ Տղե՛րք, ավտոբուսի վարորդներին խոստացած աշխատավարձի 150 000 դրամ բարձացմանը մնաց 2 օր:
Հ.Գ. Քաղաքապետարանի բարձրաստիճան «չինովնիկներ», ուշադիր եղե՛ք, անակնկալներ դեռ լինելու են․․․»։
«Անհամբեր սպասելու եմ օրական 60 մլն դրամ հավաքագրված գումարը տեսնելուն»․ Մեսրոպ Մանուկյան