ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Հայտնի է Իրանի՝ Իսրայելի վրա հարձակման հավանական ժամկետը. #WSJ
11:18, 04.11.2024 | mamul.am
4586 | 0

Իրանը մտադիր է ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո հարվածել Իսրայելին: Հարձակվելիս Թեհրանը չի սահմանափակվելու միայն հրթիռներով ու անօդաչու թռչող սարքերով. կօգտագործի նաև կանոնավոր բանակը, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով իրանցի և արաբ պաշտոնյաներին:

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները գրել էին, որ իրանական արտադրության նոր բալիստիկ հրթիռը՝ «Հաջ Ղասեմ»-ը, կօգտագործվի Իսրայելի վրա առաջիկա հարձակման ժամանակ։ Հրթիռի մարտագլխիկի զանգվածը կես տոննա է, ընդհանուր զանգվածը՝ 7 տոննա, այն աշխատում է պինդ վառելիքով, հեռահարությունը 1400 կմ է։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 5-ին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին