Իրանը մտադիր է ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո հարվածել Իսրայելին: Հարձակվելիս Թեհրանը չի սահմանափակվելու միայն հրթիռներով ու անօդաչու թռչող սարքերով. կօգտագործի նաև կանոնավոր բանակը, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով իրանցի և արաբ պաշտոնյաներին: Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները գրել էին, որ իրանական արտադրության նոր բալիստիկ հրթիռը՝ «Հաջ Ղասեմ»-ը, կօգտագործվի Իսրայելի վրա առաջիկա հարձակման ժամանակ։ Հրթիռի մարտագլխիկի զանգվածը կես տոննա է, ընդհանուր զանգվածը՝ 7 տոննա, այն աշխատում է պինդ վառելիքով, հեռահարությունը 1400 կմ է։ Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 5-ին: |
Բաժանորդագրվել լրահոսին