ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ցեղասպանության հարցը պատմաբաններին թողնելը 100%-ոց թուրքական քաղաքական գիծ է։
Պատմաբանները և ցեղասպանագետները վաղուց են ուսումնասիրել Ցեղասպանության հարցը, այդ ուսումնասիրությունների հիման վրա էլ բազմաթիվ երկրներ և կազմակերպություններ, տեղական կառավարման մարմիններ քաղաքական որոշում են կայացրել` ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։
ՀԳ. Այս ի՞նչ եք խոսում։ Այս ո՞ւր եք հասել»։