ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ավստրիայում գյուղատնտեսությամբ զբաղվողները հարուստ են, իսկ Հայաստանում՝ ոչ. ինչո՞ւ»․ Գևորգ Պապոյան
12:36, 04.11.2024 | mamul.am
1816 | 1

ԱԺ-ում ընթացող բյուջետային քննարկման ժամանակ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձավ գյուղատնտեսության, մասնավորապես՝ անասնապահության ոլորտում առկա խնդիրներին՝ բացատրելով, թե ինչու Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվողները չեն հարստանում․ «Հայաստանում 1 լ կաթը մթերվում է 160 դրամով, իսկ Ավստրիայում՝ 140 դրամով։ Հայաստանում կաթն ավելի թանկ է մթերվում, բայց Ավստրիայում գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ հարուստ են, Հայաստանում՝ ոչ։ Ի՞նչն է պատճառը․ մեր անասունները միջինը 2200 լ կաթ են տալիս, իրենց մոտ՝ 10000 լ, 4-5 անգամ իրենց մոտ կաթնատվությունը բարձր է։ Խնդիրն այստեղ է, մենք պետք մեր անասնագլխաքանակի մեջ շատացնենք տոհմային անասունների մասնաբաժինը, նմանատիպ ծրագրեր ունենք, որոնք առաջիկայում կքննարկենք»,- ասաց Պապոյանը։

«Ավստրիայում գյուղատնտեսությամբ զբաղվողները հարուստ են, իսկ Հայաստանում՝ ոչ. ինչո՞ւ»․ Գևորգ Պապոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին