ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Միասնական տոմսային համակարգը մեր քմահաճույքը չէ»․ Տիգրան Ավինյան
13:00, 04.11.2024 | mamul.am
1218 | 1

«Երևանի քաղաքապետարանը միայն այս տարի ստիպված է եղել 8,5 մլրդ դրամ դոտացիա տալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին, որովհետև նոր շարժակազմերը պահելու ծախսերը կտրականապես աճել են, որովհետև մենք ձգտում են որակով տրանսպորտ ապահովել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ ձեռքբերված նոր ավտոբուսների պարագայում այդ ծախսերն է՛լ ավելի են մեծանալու․ «Դրա համար միասնական տոմսային համակարգը մեր քմահաճույքը չէ, այն Երևան քաղաքում երկարաժամկետ, լավ որակի հանրային տրանսպորտի ապահովման միջոցն է»,- ասաց Ավինյանը՝ նշելով, որ բոլոր խնդիրներով հանդերձ, անցնող երեք օրերին շատ գումար է հավաքվել։
Հիշեցնենք, որ ըստ քաղաքապետրանի հայտնած տվյալների, նոյեմբերի 1-ի, 2-ի և 3-ի վճարումների արդյունքներով, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 72,528,400 դրամ։ Մինչև նոր վճարային պայմաններին անցնելը, հոկտեմբեր ամսվա վերջին ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին հավաքագրումը կազմել է 64,944,000 դրամ։

«Միասնական տոմսային համակարգը մեր քմահաճույքը չէ»․ Տիգրան Ավինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին