ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Սփյուռքում գտնվող մեր երկքաղաքացի հայրենակիցների քվեարկելու հարցը պետք է դառնա օրակարգային». Արման Բաբաջանյան
13:42, 04.11.2024 | mamul.am
904 | 2

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի գրառումը. «Անասելի ոգևորված և ուրախ եմ Մոլդովայի ընտրությունների վերջնարդյունքից, բայց պետք է խոստովանել, որ Մայա Սանդուի՝ նախագահի պաշտոնավարումը չորս տարով երկարաձգելու հարցը վճռել են երկրից արտագաղթած երկքաղաքացի մոլդովացիները՝ նրանք ովքեր չեն զինվորագրվում, հարկ չեն վճարում, որևէ պարտավորություն և պատասխանատվություն չունեն Մոլդովայի առջև։
Զարհուրելի է նույնիսկ մտածել, թե ինչպես կքվեարկեին և ինչ կանեին Հայաստանի հետ ԱՄՆ-ում Թրամփին և Ռուսաստանում Պուտինին ընտրող ՀՀ միլիոնավոր երկքաղաքացի մեր հայրենակիցները, եթե նրանց հնարավորություն տրվեր մասնակցել Հայաստանի համապետական քվեարկությանը։
Սփյուռքում գտնվող ՀՀ քաղաքացիներին ընտրելու իրավունքից զրկել է Ռ․ Քոչարյանը։ Պատճառը 2003-ին Լոս Անջելեսում ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքն էր։ Այստեղ Ստեփան Դեմիրճյանը 93 տոկոս ձայն էր հավաքել՝ ջախջախիչ պարտության մատնելով պաշտոնավարման երկրորդ շրջանի համար պայքարող Ռոբերտ Քոչարյանին։ Արդյունքների հրապարակումից հետո օրակարգ բերվեց հարցը, որ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին արգելվի մասնակցել Հայաստանի քվեարկություններին։ Պատկերացնում եմ՝ որքան է Քոչարյանը փոշմանել 2003-ի այս որոշման համար։
Ինչևէ, հայաստանյան քաղաքական ուժերի համար սփյուռքում գտնվող մեծ մասամբ Հայաստանից արտագաղթած մեր երկքաղաքացի հայրենակիցների քվեարկելու հարցը պետք դառնա օրակարգային, սակայն, այնպիսի մոդել պետք է ընտրվի, որ սփյուռքը, սփյուռքի քվեարկությունը չդառնա Հայաստանի ազգային անվտանգության և գոյության համար սպառնալիք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին