«Այսօր վարչության արտահերթ նիստ կա․․ Վարչությունը որևէ մեկին հեռացնելու կամ ինչ-որ ձևով պաշտոնանկ անելու հարց չի քննարկում»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին՝ քննարկվելո՞ւ է Անդրանիկ Քոչարյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը։ «Մենք քննարկում ենք այն ինֆորմացիան, որն առկա է, և այդ ինֆորմացիայի հիման վրա արդեն որոշում կկայացնենք»,- ասաց Սիմոնյանը։ Անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի քննադատությանը, թե Ալեն Սիմոնյանին անհանգստացնում է իր վարկանիշի բարձրացումը, Սիմոնյանն արձագանքեց քմծիծաղով և ասաց․ «Չէ՛, ինձ չի անհանգստացնում որևիցե մեկի վարկանիշի աճը․․․ Ես չէի մեղադրել Քոչարյանին, ես ասել էի, որ եթե այնտեղ լինեի․․․ իմ փորձառությունը՝ կոնֆլիկտը թե՛ մեղմելու, թե՛ հարթելու, ավելի մեծ է, միգուցե մեծամտորեն եմ կարծում, բայց կարծում եմ, որ այդ իրավիճակում ես ավելի ճիշտ կվարվեի»։ |
Բաժանորդագրվել լրահոսին