ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Իշխանությունը ներսից պայթեցնելու խնդիր է գնում»․ Անդրանիկ Քոչարյան
15:06, 04.11.2024 | mamul.am
2776 | 2

«Իհարկե ներթիմային խնդիրներ կան, որոնք լուծվում են ներթիմային քննարկումների միջավայրում և քանի որ այդ միջավայրը երկար ժամանակ բաց էր մնացել, հարցեր էին կուտակվել, արդյունքում ունեցանք անկեղծ միջավայր, որտեղ խոսեցինք կուտակված ամեն ինչի մասին։ Գուցե մամուլի ուղղորդված, խայտաբղետ քննարկումների արդյունքում այդ քննարկումներն արագացվեցին»,- «Նյուզ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով օրերս ՔՊ վարչությունում կայացած «ինքնաքննադատական» փակ նիստին։ Դիտարկմանը, թե, ըստ մամուլի հրապարակումների, նա ներթիմային գրոհ է սկսել, երբ Արդարադատության նախարարի՝ իր նախընտրելի թեկնածուներին ՔՊ վարչությունը մերժել է, Քոչարյանը նախ հիշեցրեց, որ ամեն ինչ սկսվեց «Ազատության» իրականացրած անհիմն «սլիվից», որտեղ նա թիրախավորվել էր, իսկ թիրախավորումը կապեց կարևորագույն հանձնաժողովներ գլխավորելու հետ։ Քոչարյանի խոսքով, «Ժողովուրդ» օրաթերթն այդ թիրախավորման գործում և փակ նիստերից արտահոսքերը «սեփական ճաշակով» ներկայացնելու առաջամարտիկ է։ «Մութ սենյակում սև կատու փնտրել պետք չէ։ Իշխանության կռիվ է գնում, իշխանությունը պայթեցնելու խնդիր է գնում, բայց իմ խնդիրն է նաև այդ պայթեցումները կանխելը»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ բոլոր նրանք, ովքեր ուզում են իշխանության ներսում խնդիրներ առաջացնել և իշխանությունը ներսից պայթեցնել, չեն հաջողելու։

«Իշխանությունը ներսից պայթեցնելու խնդիր է գնում»․ Անդրանիկ Քոչարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին