ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Ողբերգական ավտովթար՝ Աշտարակ-Ապարան ճանապարհին
14:30, 04.11.2024 | mamul.am
4894 | 0

Նոյեմբերի 4-ին, ժամը 09:35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Range Rover» (վարորդ՝ Շ. Ս., ծնված 1995թ․) և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, վերջինիս վարորդը տեղում մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով, իսկ ուղևորներ Կ. Ս-ն (ծնված 1982թ․), Է. Թ-ն (ծնված 1991թ․) և «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ա-ն (ծնված 1961թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ:
Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները։
Փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Ողբերգական ավտովթար՝ Աշտարակ-Ապարան ճանապարհին
Ողբերգական ավտովթար՝ Աշտարակ-Ապարան ճանապարհին
Ողբերգական ավտովթար՝ Աշտարակ-Ապարան ճանապարհին

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին