ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Արևմուտքի խամաճիկի վերածված նախագահը վրեժխնդիր է լինում հայ ժողովրդից»․ Վահե Սարգսյան
16:24, 04.11.2024 | mamul.am
4337 | 2

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վրաստանի նախագահի հերթական խառնակչությունը՝ հեռանալուց առաջ
Այն, որ պատմական Լոռու (Տաշիր-Ձորագետի թագավորություն) պատկանելության խնդիրը մշտապես զգայուն թեմա է եղել հայ-վրացական հարաբերություններում, դա նորություն չի: Բայց դա եղել է Հայ-վրացական հարաբերությունների քննարկման թեմա, այլ ոչ ՀՀ-Վրաստան:
Այսինքն՝ հարցը եղել է հայ և վրացի պատմաբանների, կրոնական-եկեղեցական շրջանակաների, հասարակական- քաղաքական և մշակույթի գործիչների տիրույթում. վրացիներն ասել են միշտ՝ Լոռին (իրենց տերմինաբանությամբ՝ Լոռեն) իրենցն է եղել, և Ստալինը 1921 թ. Կովբյուրոյի պլենար նիստերի ընացքում դավաճանությամբ հանձնել է Հայկական ԽՍՀ-ին, հայկական տեսակետն էլ հակառակն է՝ Լոռին (Տաշիր-Ձորագետի թագավորությունը) եղել է հայկական և հայապատկան:
Վրաստանի նախագահը ինչո՞ւ է հանկարծ որոշել նախագահից վերածվել ինչ-որ տուրիստական ընկերության գովազդը տարածողի (աբսուրդ)՝ զուգահեռ «հրահրելով հին վերքերը» (Վրաստանում Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան Արշակ Ջամալյանի խոսքերն են):
Նախագահը թվարկում է քաղկեդոնիկ մշակույթի մեծագույն նմուշ հանդիսացող մի շարք պատմաճարտարապետական հուշարձաններ և սրտամռունչ կերպով հայտարարում. «Պատմական Վրաստան։ Եզակի մշակույթ, որը ցավոք մնացել է Լոռեում։ Հիշենք, թե որքան հեռու ենք եղել, հարգենք հավերժական, խորհրդավոր, մեծ Վրաստանը»։
Նպատակը ենթադրելի է. Վրաստանի ընդդիմադիր և Արևմուտքի խամաճիկի վերածված նախագահը՝
1. վրեժխնդիր է լինում հայ ժողովրդից՝ Ջավախքի շրջաններում կրած խայտառակ պարտության և ՀՀ իշխանությունների՝ Վրաստանի ընտրված իշխանություններին շնորհավորելու համար,
2. Հայ-վրացական քննարկման թեմա հանդիսացող «հին վերքերը» փորձում է սարքել պաշտոնական՝ ՀՀ-Վրաստան վեճի առարկա և ստոր խառնակչությամբ, չբավարարվելով Վրաստանի ներսում լարվածության և առճակատում նախապատրաստելու փորձերից, նույնքան անհաջող կերպով փորձում է այդ լարվածությունը «արտահանել» ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերություններ:
Վերոնշյալը թույլ չտալու համար անհրաժեշտ է նշված հայտարարությունը պարզապես դիտարկել Վրաստանի նախագահի աթոռին նստած և իրենից ոչինչ չներկայացնող ոմն արկածախնդիր տիկնոջ մանր խառնաչկություն, արևմտյան գործակալական ցանցը համակարգող մեկի կարապի երգ»:

«Վրաստանի նախագահի հերթական խառնակչությունը՝ հեռանալուց առաջ». Վահե Սարգսյան

Աղբյուրը` Վահե Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին