ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Փոսերը որոշ չափով մեր նախորդ տարվա սխալների հետևանք են»․ Տիգրան Ավինյան
17:06, 04.11.2024 | mamul.am
1233 | 0

ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ի պատասխան ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին, անդրադարձավ մայրաքաղաքի մի շարք փողոցների փոսերի խնդրին․ «Փոսերը որոշ չափով մեր նախորդ տարի արված սխալների հետևանք են նաև, քանի որ նախորդ տարի բավարար չափով ճաքալցման աշխատանքներ չենք իրականացրել։ Այս տարի բոլոր փողոցներում ամբողջ ծավալով ճաքալցում, փոսալցում իրականացրել ենք։ Կանխատեսում ենք, որ հաջորդ տարի փոսերի հետ կապված նման ծավալի խնդիր չենք ունենալու»,- ասաց Ավինյանը՝ որպես պատճառ նշելով նաև եղանակային պայմանները․ «Այս տարի էականորեն ուրիշ են եղել նաև եղանակային պայմանները, դրանից ելնելով ճանապարհների ընդհանուր վիճակը նույնպես վատթարացել էր»,- ասաց նա՝ նշելով, որ Երևան քաղաքի ճանապարհներով միայն երևանցիները չեն երթևեկում, այն տարանցիկ քաղաք է, որտեղով բեռնափոխադրումներ են իրականացվում։ Քաղաքով անցնող միջպետական նշանակության ճանապարհների համար, Ավինյանի խոսքով, քաղաքապետարանին գումար չի հատկացվել․ «Այս տարի օրինակ միջպետական ճանապարհների համար բյուջեում ունենք 0 դրամ, դրա համար պետք է մտածենք մեր սեփական եկամուտներից ինչպես լուծենք միջպետական ճանապարհների հարցը»։

«Փոսերը որոշ չափով մեր նախորդ տարվա սխալների հետևանք են»․ Տիգրան Ավինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին