ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ասում եք՝ 1 միլիարդից ավելի վճարված տուգանք կա, դա խելոքացնո՞ւմ է տնտեսվարողներին»․ Հովիկ Աղազարյան
20:42, 04.11.2024 | mamul.am
1627 | 0

«Ասում եք` 1 միլիարդից ավելի վճարված տուգանք կա, դա վարքագիծ դաստիարակո՞ւմ է, տնտեսվարողները խելոքանո՞ւմ են, թե՞ կրկնում են նույն խախտումը»,- ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ԱԺ-ում բյուջետային քննարկման ժամանակ այս հարցն ուղղեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին:

Ի պատասխան Գևորգյանը նշեց․ «Մենք մոնիթորինգ ենք անցկացնում, օրինակ, եթե նույն ոլորտի նույն տնտեսվարողին երկու տարի է տուգանում ենք, և եթե այդտեղ բան չի փոխվում, նշանակում է այդ տնտեսվարողին ձեռնտու է․ ««Խախտում անեմ, տուգանքը վճարեմ»։ Չեմ բացառում նաև, գիտենք, որ կան նման երևույթներ․․․ Սա նշանակում է կա ստվերի խնդիր։ Բայց այստեղ արդեն այլ գործիքակազմ ենք սկսում կիրառել, ՊԵԿ-ի հետ ակտիվ աշխատում ենք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին