ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Թբիլիսիի կենտրոնում ընդդիմությունը կրկին հանրահավաք է անցկացնում
19:00, 04.11.2024 | mamul.am
2414 | 0

Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն ու նրանց կողմնակիցները Թբիլիսիում երթ են կազմակերպում ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների, հայտնում է վրացական Pirveli հեռուստաալիքը։
Ցուցարարները հավաքվել են մայրաքաղաքի երկաթուղային կայարանում, որտեղ գտնվում է ընդդիմադիր «Լելո» կուսակցության գրասենյակը, իսկ այնտեղից շարժվել դեպի Ռուսթավելի պողոտա, որտեղ գտնվում է խորհրդարանի շենքը՝ մասնակցելու ժամը 19:00-ին նախատեսված հանրահավաքին, որի շրջանակներում կոչ են անում ընտրությունների արդյունքների չեղարկում: Երթի մասնակիցները ձեռքներին պահել են Վրաստանի և ԵՄ դրոշները։ Նրանք պնդում են, որ երկրում ընտրությունները կեղծվել են, և պահանջում են վերաքվեարկություն։

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հավաքել է ձայների 53,93 տոկոսը։ Չորս ընդդիմադիր կուսակցություններ հաղթահարել են 5 տոկոսի արգելքը՝ «Կոալիցիան հանուն փոփոխությունների»՝ 11,03 տոկոս ձայնով, «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,16 տոկոս, «Հզոր Վրաստան»՝ 8,81 տոկոս, «Գախարիան՝ Վրաստանի համար»՝ 7,76 տոկոս։ Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչել ընտրությունների արդյունքները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին