Թուրքիան «Euronaval 2024» ռազմական տոնավաճառին ներկայացել է սեփական արտադրության ռազմանավերով։ Փարիզում անցկացվող տոնավաճառը մեկնարկել է նոյեմբերի 4-ին և ավարտվելու է նոյեմբերի 7-ին։
Ռազմական տեխնոլոգիաներ արտադրող թուրքական STM ընկերությունը կներկայացնի մի շարք ռազմանավեր, այդ թվում MILGEM ծրագրի շրջանակներում արտադրվող ռազմանավեր։
Մասնակիցներին կներկայացվի նաև Թուրքիայի առաջին ազգային սուզանավը՝ «STM500»-ը, որը մշակվել է STM-ի կողմից` սեփական միջոցներով։
Կցուցադրվեն նաև արտադրվելիք ռազմանավերի նախատիպեր։