ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Թբիլիսիում ընդդիմությունը ներկայացրել է կարճաժամկետ պլան և երկարաժամկետ ռազմավարություն
23:12, 04.11.2024 | mamul.am
2352 | 0

Վրացական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն իրենց համակիրների հետ միասին խոստանում են համակարգված բողոքի ցույցեր սկսել նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջով, քանի որ չեն ճանաչում նախորդի արդյունքները, որոնց համաձայն հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։
Ընդդիմադիր «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում բողոքի ցույցի ժամանակ ասել է, որ «երեքշաբթի օրվանից կսկսվեն երթեր և բողոքի ակցիաներ՝ նախ Թբիլիսիում, այնուհետև ամբողջ Վրաստանում»։ Նրա խոսքով, ընդդիմության հիմնական պահանջը նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելն է, քանի որ «քվեարկության ընթացքում խախտվել է գաղտնիությունը»։ «Մենք պահանջում ենք նոր ընտրություններ, որովհետև չենք ճանաչում գողացված ընտրությունները և չենք ճանաչում խորհրդարանի լեգիտիմությունը... Մենք առճակատման ճակատ ենք բացում... Յուրաքանչյուր հաջորդ բողոքը կլինի ավելի սուր և նպատակաուղղված»,- ասել է Վաշաձեն` հավելելով, որ դրան զուգահեռ ընդդիմությունը շարունակում է ենթադրյալ ընտրակեղծիքների ապացույցներ հավաքել՝ միջազգային հետաքննություն սկսելու նպատակով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին