«Հրապարակ»-ը գրում է. «Քաղաքական շրջանակներում, շունչները պահած, սպասում են «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանի վերադարձին․ դեռևս անցած հինգշաբթի «Սրբազան պայքար»-ի թելեգրամյան հարթակը հայտնեց, որ Սրբազանը երկու օրով մեկնում է արտերկիր՝ բուժզննման նպատակով։ Մենք տեղեկացրել էինք, որ Սրբազանը Մոսկվա է մեկնել, և քաղաքական որոշ շրջանակների հետ հանդիպումներ են նախատեսվում։ Սրբազանի մոտ շրջապատից տեղեկացանք, որ նա Հայաստան է վերադառնալու այսօր, և առաջիկա օրերին, թերևս, պարզ կդառնա՝ արդյոք շարժումը ստացե՞լ է արտաքին աջակցություն, և ռուսաստանաբնակ հայ մեծահարուստներն ի՞նչ դիրքորոշում ունեն՝ շարժման ճակատագրի հետ կապված, թե՞ Նիկոլ Փաշինյանն այս պահին ձեռնտու է բոլորին, և նրան շարունակելու են ամեն կողմից ամուր պահել իր աթոռին»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Բաժանորդագրվել լրահոսին