«Սոցիալական արդարությունը հնարավոր դարձնելու համար անհրաժեշտ է ապահովել կրթության հասանելիությունը բոլորի համար: Դժվար է պատկերացնել սոցիալական արդարություն՝ առանց կրթության արդար հասանելիության: Այն բոլոր պրոբլեմները, որ ի հայտ են գալիս սոցիալական ոլորտում, մի զգալի մասը կապված է կրթության հասանելության կամ որակի հետ»,- «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ կրթություն ասվածը պետք է ընկալել լայն համատեքստում: «Մեր երկրում, ինչպեսև աշխարհի շատ երկրներում, կրթությունը կամ որակյալ կրթությունը հավասարապես հասանելի չէ բոլորին: Սա ամենակարևոր խնդիրներից մեկն է, որը կառավարությունը փորձում է լուծել»,- հավելել է Փաշինյանը: |
Բաժանորդագրվել լրահոսին