ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Որակյալ կրթությունը հավասարապես հասանելի չէ բոլորին». Նիկոլ Փաշինյան
11:48, 05.11.2024 | mamul.am
889 | 0

«Սոցիալական արդարությունը հնարավոր դարձնելու համար անհրաժեշտ է ապահովել կրթության հասանելիությունը բոլորի համար: Դժվար է պատկերացնել սոցիալական արդարություն՝ առանց կրթության արդար հասանելիության: Այն բոլոր պրոբլեմները, որ ի հայտ են գալիս սոցիալական ոլորտում, մի զգալի մասը կապված է կրթության հասանելության կամ որակի հետ»,- «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ կրթություն ասվածը պետք է ընկալել լայն համատեքստում: «Մեր երկրում, ինչպեսև աշխարհի շատ երկրներում, կրթությունը կամ որակյալ կրթությունը հավասարապես հասանելի չէ բոլորին: Սա ամենակարևոր խնդիրներից մեկն է, որը կառավարությունը փորձում է լուծել»,- հավելել է Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին