ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին». Գեղամ Մանուկյան
12:12, 05.11.2024 | mamul.am
1124 | 0

«1990-ի օգոստոսի 23-ին, երբ ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունում էր Անկախության հռչակագիրը, հազարավոր մարդիկ այն բերկրանքով էինք ընդունում։ Կյանքում չէի մտածի, որ 24 տարի անց ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի հետ կապված հայտարարության օրակարգը առաջարկելու եմ հետաձգել»,- այս մասին ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության խատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ունենք տեղեկություններ, որ քաղաքական մեծամասնությունը կողմ չի քվեարկելու նախագծին, դեմ է քվեարկելու կամ ձեռնպահ է մնալու այս հայտարարությանն աջակցելուց, ուստի առաջարկում ենք 2 ամսով հետաձգել այս քննարկումը»,- նշեց պատգամավորը։

Մանուկյանի խոսքով՝ այսօր հանձնաժողովի նիստում պետք է քննարկվեր «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը, որով առաջարկվում է ԱԺ կողմից անընդունելի համարել ՀՀ Անկախության հռչակագրում ամրագրված հայոց պետականության հիմնական սկզբունքներն ու համազգային նպատակները նսեմացնելուն ուղղված ցանկացած փորձ:

Հանձնաժողովը որոշեց երկու ամսով հետաձգել նախագծի քննարկումը:

ԱԺ հանձնաժողովի նիստը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին