«ՔՊ վարչության նիստ այսօր տեղի է ունենալու, սակայն նման հարց օրակարգում չկա»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նկատի ունենալով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը, որի մասին այսօր գրել էր մամուլը։ «Օրակարգում կուսակացական աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր են»,- հավելեց Պապոյանը՝ նշելով, որ Անդրանիկ Քոչարյանի շուրջ ձևավորված «խմորումներից» տեղյակ չէ: |
Բաժանորդագրվել լրահոսին