ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Հայաստանում իրավունքները կոպտորեն խախտվում են». Իրինա Գասպարյան
12:48, 05.11.2024 | mamul.am
679 | 0

«Իմ նախագիծը վերաբերում է ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների հարաբերությունների կարգավորմանը. Հայաստանում կոպտորեն խախտվում են իրավունքները, իսկ Կառավարության պատասխանում գրված է, որ կարող են կարգավորել օրենսդրական նորմատիվ ակտերով: Առաջարկում եմ 2 ամսով հետաձգել, երևի թե Կառավարությունը կարողանա կարգավորել, իսկ եթե չկարգավորի, նախագիծը նորից կներկայացնենք»,- այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանը՝ անդրադառնալով իր հեղինակած «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին:

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը, նշեց. «Գտնում ենք, որ նախագծերի փաթեթով ներկայացված փոփոխություններն առարկայազուրկ են և առաջարկում ենք այն հանել շրջանառությունից»:

Հարությունյանը հավելեց, որ քանի որ հարցը վերաբերում է ազգային փոքրամասնությունների կրթական գործընթացներին, ենթաօրենսդրական ակտերում փոփոխությունների համար պետք է համագործակցել ԿԳՄՍ-ի հետ:

Նախագծի քննարկումը երկու ամսով հետաձգվեց:

«Հայաստանում իրավունքները կոպտորեն խախտվում են». Իրինա Գասպարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին