ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Հույս կա, որ սահմանազատումը կլուծի բոլոր խնդիրները»․ Ռոբերտ Ղուկասյան
13:54, 05.11.2024 | mamul.am
859 | 0

«Ճիշտ կլինի, որ սահմանազատման գործընթացն ամբողջ պարագծով ավարտվի։ Եվ այնտեղ, որտեղ պետք է ադրբեջանցիները դուրս գան մեր տարածքներից, հետ գնան և ի վերջո սահման հաստատվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ անդրադառանալով հարցին, թե ճիշտ չի՞ լինի, որ Սյունիքում սահմանազատման գործընթաց իրականացվի։
Հարցին, թե ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե մարզում սահմանազատում սկսվի, Ղուկասյանն ասաց․ «Ինչ-որ աշխատանքներ պետք է սկսվեն, որպեսզի հասկանանք՝ ինչ խնդիրներ կան»։
Անդրադառնալով Ներքին Հանդին և Սյունիքից օկուպացված տարածքներին վերաբերող հարցերին՝ մարզպետն ասաց, թե բոլորը հույս ունեն, որ սահմանազատման գործընթացը կլուծի բոլոր խնդիրները։ Իսկ մարզում տիրող անվտանգային իրավիճակի վերաբերյալ մարզպետը հայտնեց, որ նոր «իրականություն չկա», տևական ժամանակ է՝ սահմանի երկայնքով «որևէ բան չկա»։

«Հույս կա, որ սահմանազատումը կլուծի բոլոր խնդիրները»․ Ռոբերտ Ղուկասյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին