Gallup international association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրել է «Հնարավո՞ր եք համարում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը մինչև տարեվերջ» թեմայով հարցման արդյունքները: Պատկերը հետևյալն է. 8,3 տոկոսը պատասխանել է՝ միանշանակ այո, 17,5 տոկոսը՝ ավելի շուտ այո, 23,4 տոկոսը՝ ավելի շուտ ոչ, 41,2 տոկոսը՝ միանշանակ ոչ, 9,6 տոկոսը դժվարացել է պատասխանել: Հարցումներն անցկացվել են հոկտեմբերի 24-30-ը, հարցմանը մասնակցել է 1100 քաղաքացի: |
Բաժանորդագրվել լրահոսին