ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ցորենի ներմուծման այլընտրանքներ ենք դիտարկում»․ Գևորգ Պապոյան
14:24, 05.11.2024 | mamul.am
1921 | 0

«Ցորենի ներմուծման այլընտրանքներ ենք դիտարկում»,- ԱԺ-ում բյուջետային քննարկման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Քննարկում ենք մի քանի երկրի հետ, ընդ որում, ուղիղ ասում եմ, սա որևէ երկրի դեմ չէ։ Եթե մենք ներմուծեինք մեր ցորենի 99%-ը, պայմանական, Ռումինիայից, ես ՌԴ-ի հետ կբանակցեի ցորեն ներմուծելու համար»,- ասաց Պապոյանը։
«Այն, որ բյուջեի մեջ բրնձի համար մի լումա չեք նախատեսել, ցույց է տալիս ձեր նախարարության վերաբերմունքը բրինձ ուտելու առաջարկին»,- արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ առաջարկելով վերստեղծել գյուղնախարարություն, որը կզբաղվի գյուղատնտեսության զարգացմամբ․ «Գյուղատնտեսությունը ՀՆԱ-ի կազմում 18%-ից դարձել է 11%։ Այդ ոլորտը ոչ միայն պարենային անվտանգություն է, ոչ միայն եկամուտ, այլ նաև կենսակերպի պահպանում՝ այս ուրբանիզացիայի պայմաններում»,- ասաց Խաչատրյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին