Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Աղբահավաքության շոուն կա, բայց աղբի հավաքումը չկա։
Նկարում առկա է և՛ շինարարական աղբ, և՛ կենցաղային աղբ։
2024 թվակաինին Երևանի բյուջեով աղբահանության համար նախատեսված է 5 մլրդ դրամ, իսկ շինարարական աղբի տեղափոխման համար նախատեսված է 231,5 մլն դրամ։
Արձանագրենք, որ նոր մեքենաներ գնելուց հետո ևս աղբահանության հարցը չի լուծվել։
Սիլիկյան Հին խճուղու և Գրիգոր Զոհրապ փողոցների հատված»։