Փաստաբան Գայանե Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դատական իշխանությունը պարբերաբար հեղինակազրկվում է ԲԴԽ որոշումների և նիստերի արդյունքում, այլ ոչ թե դատավորների կայացրած դատական ակտերի հետևանքով:
Դատավոր Ռազմիկ Մարիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը դրա վառ ապացույցներից մեկն է։
Իրավամբ անհասկանալի է, թե ինչպե՞ս ԲԴԽ-ն կարող էր չբեկանված (այսինքն՝ օրինական և հիմնավոր) դատական ակտի պայմաններում կայացնել այն որոշումը, որը հրապարակվեց այսօր։
Թերևս, դատավոր Մարիկյանի կողմից կայացվող համարձակ և օրինական դատական ակտերը երևի թե վախեցնում են ԲԴԽ նախագահին և որոշ անդամներին, ինչով պայմանավորված էլ որոշեցին «ստանձնել» վերաքննիչ դատարանի դերը և չբեկանված դատական ակտի պայմաններում որոշել, որ դատավորը հիմնավոր դատական ակտ չի կայացրել։
ՀԳ. ՔԴՕ 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Դատավարական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը կարող են հերքվել միայն պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դրա ստուգման արդյունքով:
Հ.Գ. Այս գործով միջնորդությունը «մի կերպ» ներկայացնող անձն էլ այնպիսի շեշտադրումներ էր կատարում և նրա խոսքից նաև ենթադրելի էր, որ, եթե նախաքննական մարմինը գտել է, որ կալանքն է ի զորու և ներկայացրել է կալանքի վերաբերյալ միջնորդություն, ուրեմն այն ենթակա է անվերապահ բավարարման, դատավորը չի կարող ինքնուրույն որոշել տվյալ տեսակի խափանման միջոց կիրառելու հիմքերն առկա են թե ոչ, դատավորը պետք է ուղղակի ստորագրեր և կնքեր քննիչի ներկայացրածը...»։
Տեսանյութը՝ «Դատական իշխանության» էջից