ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Սպայկա» ՍՊԸ տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
16:54, 05.11.2024 | mamul.am
1236 | 0

«Սպայկա» ՍՊԸ տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ 2019թ․ ՊԵԿ-ը հայտարարեց՝ «Սպայկա» ՍՊԸ-ում բացահայտված՝ առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու դեպքի մասին։ Պետությանը պատճառված վնասը գնահատվում էր 17 միլիոն դոլար։
2019թ․ ապրիլի 4-ին ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի (այն ժամանակ գործող՝ 2003թ․) 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ շուրջ 7 մլրդ հարկային պարտավորություն չկատարելու համար: Դավիթ Ղազարյանը հայտարարել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ ՊԵԿ-ի գործողությունները գնահատելով որպես հետապնդում։ Ղազարյանը կալանավորվել էր։

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ «Սպայկա» ՍՊ ընկերության կողմից պետությանը պատճառված վնասի վերաբերյալ քրեական վարույթը դեռևս գտնվում է նախաքննության փուլում։ Քրեական վարույթի շրջանակներում ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանն արդեն հատուցել է պետությանը պատճառված վնասը, և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի հիմքով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին